ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ

Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ
14.04.2025 | 14:55

«Խաղաղության պայմանագիրն» ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը:

Թուրքական Անթալիայում, դիվանագիտական ֆորումի ժամանակ, նախապայմանները կրկնել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին հակադարձել է Միրզոյանը:

Բայրամովին այս փաստարկը չի համոզել:

Անթալիան, այսպիսով, ընդամենն արձանագրեց պաշտոնական Երևանի և Բաքվի մոտեցումների տարբերությունը և ավելի մշուշոտ դարձրեց «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարը:

Երբ Միրզոյան- Բայրամով հանդիպումից հետո, հաղորդագրություն է տարածվում, թե «նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը», տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը հիմա էլ նախադրյալներ է ստեղծում ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար:

Մանավանդ, օրինակ, Սահմանադրության փոփոխության պահանջն արդեն, թերևս, նաև Անկարայի օրակարգում է: «Հայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ, և Նիկոլ Փաշինյանն արդեն քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ»,- ասել է Սերդար Քըլըչը, ով Անկարայի բանագնացն է հայ-թուրքական բանակցություններում:

Ինչո՞ւ հատկապես ուշադրության կենտրոնում պահեցի Թուրքիայի դիրքորոշումը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն հույսը դրել է Թուրքիայի «կառուցողական» միջնորդության վրա, որը իբրև թե պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը:

Անկարայից պարբերաբար «սառը ջուր» են լցնում Փաշինյանի պատրանքների վրա՝ համերաշխվելով ադրբեջանական պահանջների հետ:

Ռուսական հասանելի միջնորդությունը մերժած իշխանությունը «ինքնիշխանական» կարգախոսների ներքո Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ